Կառուցվածք
Համակարգերը մեր գրանցած արդյունքների հիմքն են։ Այդուհանդերձ, համակարգերից այն կողմ մարդն է։
«Բարձունք» կրթական շարժումը գործում է որպես համայնք՝ քառաստիճան աստղային համակարգով, որը բխում է համայնքի անդամի ակտիվությունից, ստանձնած պատասխանատվությունից ու հմտություններից։
Բարձունքի կառավարման աստղային համակարգը
1 աստղ ունեն այն կամավորները, որոնք գրանցվել են «Բարձունք» համայնքում, տիրապետում են «Բարձունք» կրթական շարժման ընդհանուր փիլիսոփայությանը, ցուցաբերում են պարբերական ֆինանսական աջակցություն և իրենց համարում են համայնքի անդամ։
2 աստղ ունեն այն կամավորները, ովքեր բավարարում են 1 աստղ ունեցող անդամի պահանջները՝ զուգահեռաբար, ոչ կանոնավոր կերպով ներգրավվելով կամավորական գործընթացներում։
3 աստղ ունեն այն կամավորները, ովքեր բավարարում են 2 աստղ ունեցող անդամի պահանջները, կրում են սահմանված որոշակի պատասխանատվություն՝ կանոնավոր կերպով ներգրավվելով որևէ գործընթացում։
4 աստղ ունեն այն կամավորները, ովքեր բավարարում են 3 աստղ ունեցող անդամի պահանջները և առաջնորդում են «Բարձունքի» փիլիսոփայությանը սպասարկող որևէ ծրագիր, նախագիծ կամ գործընթաց՝ կրելով հստակ պատասխանատվություն «Բարձոնքի» ռազմավարության կայացման և ընթացքի անշեղության համար։
Բարձունքի առաջնորդող խորհուրդը
Համայնքն առաջնորդելու, համայնքի առաքելությունն ու ռազմավարությունը իրագործելու, համայնքային տարբեր հարցեր լուծելու համար 3 տարի ժամանակով ձևավորվում է Առաջնորդող խորհուրդ (ԱԽ)՝ բաղկացած 7-12 անդամներից։ ԱԽ-ն ձևավորվում է համայնքային ընտրության միջոցով։ Թեկնածու են հանդիսանում բոլոր 4 աստղ ունեցող կամավորները, ընտրում են բոլորը՝ ըստ ունեցած աստղերի քանակի։
Համայնքն ունի հասարակական կազմակերպություն, որը իրավաբանորեն գրանցված է «Բարձունք» գիտակրթական-ռազմավարական ՀԿ անունով։