Բարձունք կրթական շարժում
Կրթությունը ամենահզոր զենքն է, որով կփոխենք նախ մեզ, ապա աշխարհը․․․
Ինչո՞ւ Բարձունք
- Համատեղ մտագործունեության արդյունքում մենք ձևակերպում ենք Հայոց երկրի տեսլականը, առաքելությունն ու նպատակները, որոնք ընկալելի և ընդունելի կլինեն հայ ժողովրդի լայն շերտերի համար։
- Հայոց երկրի տեսլականի կայացման համար կրթել նրան ծառայող բեկումնային թվով մարդկանց, ովքեր թե՛ հոգեպես և ֆիզիկապես, թե՛ կրթվածությամբ պատրաստ կլինեն ապրել ու գործել հանուն սահմանված նպատակի իրականացմանը։
Մեր թիմը
«Բարձունք»-ը հիմնադրվել է հանրային ակտիվ գործունեություն իրականացնող անհատների կողմից, որոնց հիմնական մասը 2020թ-ի Արցախյան պատերազմի մասնակից են։ Այն կամավորական հենքով ձևավորված կուռ համայնք է՝ շուրջ 200 աջակից-անդամներով, ովքեր իրենց կամավորական գործունեությամբ և ֆինանսական ներդրմամբ երաշխավորում են «Բարձունք»-ի կայուն ընթացքը։
«Բարձունք»-ն իր շուրջ համախմբում է երիտասարդների, տարբեր ոլորտների փորձագետների, Հայոց երկրի ապագայով անհանգստացող անհատների, ովքեր կարևորում են արժեքահեն կրթությունը, հանուն Հայոց երկրի համախմբվելն ու համատեղ մտագործունեություն իրականացնելը։ «Բարձունք»-ում մարդիկ են, ովքեր ընտրել են երկարաժամկետ, համակարգային ու ռազմավարական լուծումների ճանապարհը։
Կառույցը ղեկավարվում է Առաջնորդող խորհրդի կողմից, որը ձևավորվում է 3 տարին մեկ կազմակերպվող ներքին ընտրություններով՝ ապահովելով արդարություն, շարունակական առաջընթաց ու կառույցի առաքելության իրագործում։
ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ
Քո անդամակցությունը փոփոխություն է բերում։
Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը՝ հանուն Հայոց երկրի կայացման։
Տեղեկություն Ձեր մասին
Գործընկերներ
Bardzunk
Հաճախ տրվող հարցեր
«Բարձունք»-ը կամավորական շարժում է, որը լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։ Կառույցի հիմնարար արժեքներն են պատասխանատվությունը, արժանապատվությունը, հայրենատիրությունը, թիմայնությունն ու շարունակական զարգացումը, գործունեության առանցքում՝ լուսավոր և սիրող անհատը։
«Բարձունք»-ին աջակցել կարող եք
- դառնալով կամավոր-անդամ,
- դառնալով փորձագետ,
- դառնալով նվիրատու:
Սփյուռքի մեր հայրենակիցները «Բարձունք»-ի աշխատանքներում կարող են ներգրավվել առցանց տարբերակով՝ նպաստելով «Բարձունք»-ի և Սփյուռքի հարաբերությունների զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացմանը։ Անդամակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը և ընդգրկվել համապատասխան աշխատանքային խմբերում։ Կառույցին կարելի անդամակցել նաև ֆինանսական ներդրմամբ, եթե չկա աշխատանքներում ակտիվ ներգրավվելու հնարավորությամբ։
- «Բարձունք»-ը վերքաղաքական կառույց է, որտեղ ընդգրկված են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։
- «Բարձունք»-ը զբաղվում է նաև քաղաքական հարցերով և ունի իր դիրքորոշումը կարևոր քաղաքական գործընթացների վերաբերյալ, սակայն «Բարձունք»-ը նպատակ չունի դառնալ կուսակցություն, իշխանություն կամ ընդդիմություն։
- «Բարձունք»-ի Առաջնորդող խորհրդի անդամները չեն կարող լինել կուսակցական։
- «Բարձունք»-ը նաև նպաստում է քաղաքական դաշտի առողջացմանը։
- «Բարձունք»-ի առանցքային դիրքորոշումը ազգամետ և պետականամետ լինելն է։
Բարձունքի անդամները․
- կարող են հանդես գալ նախաձեռնություններով, որոնք բխում են կառույցի տեսլականից, առաքելությունից և արժեքներից։ Այդ նախաձեռնությունների իրագործման համար կարող են կազմել գաղափարակիցներից բաղկացած թիմ և օգտվել կառույցի ռեսուրսներից,
- կարող են օգտվել «Բարձունք»-ի տարածքից և կազմակերպել տարբեր հանդիպումներ, քննարկումներ և մշակութային միջոցառումներ՝ այդ ամենը համաձայնեցնելով ադմինիստրատիվ թիմի հետ,
- կարող են օգտվել «Բարձունք»-ում գործող գրադարանից,
- կազմում են մեծ համայնքի մաս, որը հնարավորություն է տալիս հաստատել նոր կապեր իրենց գործունեության համար։
- «Բարձունք»-ը ապահովում է դրական միջավայր, «Բարձունք»-ի դռները բաց են հայրենանվեր գործունեություն ծավալող բոլոր անհատների համար։
«Բարձունք»-ը կամավորական հենքով ձևավորված ինքնաֆինանսավորվող կառույց է, որի միջոցները գոյանում են աջակիցների նվիրատվությունների միջոցով։ «Բարձունք»-ի գործունեությանն աջակցելու համար կարող եք Ձեր նվիրատվություն իրականացնել այստեղ: