Կարի արտադրամաս Ներքին խնձորեսկում

Համայնքները բարգավաճում են, երբ այնտեղ ապրող մարդիկ դառնում են իրենց կյանքի ճարտարապետները:

Կարի արտադրամաս Ներքին խնձորեսկում

Համայնքների համաչափ զարգացումն ու կենսունակության բարձրացումը կարևոր նշանակություն ունեն  Հայոց երկրի կայացման գործում։

 

2023թ. հունիսին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքում հիմնված արտադրամասը «Բարձուք»-ի սահմանամերձ համայնքների զարգացմանն ու սոցիալական ձեռնարկատիրության խթանմանն ուղղված նախագծերից է։ Արտադրամասի կայացմանը կարևոր դերակատարում է ունեցել Բեռլինում բնակվող մեր հայրենակիցների հիմնած «Լուսակետ» միությունը։

Կարևորելով համայնքի բնակիչների ներուժի և կարողությունների զարգացումը՝  արտադրությանը  զուգահեռ՝ վերապատրաստումներ ենք իրականացվել գյուղի կանանց շրջանում` համալրելով նաև արտադրամասի աշխատանքային թիմը։ Այժմ արտադրամասում աշխատում են գյուղում բնակվող 6 կանայք, ովքեր կարճ ժամանակահատվածում սովորել են որակյալ արտադրանք տալ և նվիրված աշխատանքով խթանել հայրենի գյուղի զարգացմանը։ 

 

Ներքին Խնձորեսկում այժմ արտադրվում են անկողնային պարագաների հավաքածուներ, սրբիչներ, սփռոցներ և այլ պարագաներ, որոնք իրացվում են ինչպես հարակից համայքներում, այնպես էլ Երևանում։ Կարի արտադրամասն ընդունում է նաև պատվերներ։

Հանդիսանալով սոցիալական պատասխանատվութուն կրող ընկերություն՝ մեր նորաստեղծ ու դեռ փոքր արտադրամասը սիրով ու հոգատարությամբ աջակացում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին՝ համագործակցեով ակտիվ նախաձեռնությունների հետ։