ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՊՐՈՑ
Մենք չենք սպասում, մենք գործում ենք․․
Ի՞նչ է
«Նախաձեռնությունների դպրոցը» առցանց դասընթացների շարք է՝ ուղղված բարձունքցիների և հանրային գործունեություն ծավալող անհատների կառավարչական հմտությունների զարգացմանն ու ներուժի բարձրացմանը։ Դասընթացը կազմված է աստիճաններից, որոնցից յուրաքանչյուրը բաղկացած է առանձին մոդուլներից։
Ո՞ւմ համար է
«Նախաձեռնությունների դպրոցը» այն անհատների համար է, ովքեր՝
- ցանկանում են աշխատել հասարակական կազմակերպությունների կամ այլ շահույթ չհետապնդող կառույցի հետ, սակայն չունեն ծրագրերի և նախաձեռնությունների մշակման, իրականացման և գնահատման փորձառություն։
- ցանկանում են նպաստել որևէ համայնքի զարգացմանը (գյուղ, քաղաք, մասնագիտական համայնք, դպրոց և այլն) և չգիտեն, թե ինչպես նախաձեռնել և իրականցնել համայնքի զարգացման գործընթացներ։
Ինչպե՞ս
Կրթական գործընթացը հիմնված է էլեկտրոնային ուսուցման, հարցարանների և տնային հանձնարարությունների վրա։ Յուրաքանչյուր մոդուլ բաղկացած է կարճ տեսանյութից, ուսուցողական տեքստային նյութից, ստուգողական հարցարանից (quiz), տնային հանձնարարությունից և լրացուցիչ նյութերի հղումներից։ Մոդուլներից յուրաքանչյուրն ավարտելու համար մասնակցից կպահանջվի 1-1,5 ժամ։
Կրթական մոդուլներն ամբողջությամբ հասանելի են www.mindalay.com հարթակում։ Իսկ տեսանյութերը հանրային կերպով հասանելի են YouTube-յան մեր ալիքում։
Ակնկալվող արդյունք
Ուսուցման արդյունքում մասնակիցները կունենան առաջնային գիտելիքներ սեփական նախաձեռնությունները մեկնարկելու և իրականացնելու համար։ Ուսուցման յուրաքանչյուր աստիճանում կխորանան մասնակիցների կառավարչական գիտելիքներն ու կարողությունները։
Առաջին աստիճան
- Մոդուլ 1-ին՝ Ներածություն
- Մոդուլ 2-րդ՝ Ծրագրային աշխատանքի հիմնադրույթներ
- Մոդուլ 3-րդ՝ Ծրագրի նախաձեռնում եւ գաղափարագոյացում
- Մոդուլ 4-րդ՝ Ծրագրի կառուցվածքի դիզայն եւ պլանավորում
- Մոդուլ 5-րդ՝ Ծրագրի բյուջե եւ ֆինանսական կառավարում
- Մոդուլ 6-րդ՝ Ծրագրի իրականացում
- Մոդուլ 7-րդ՝ Ծրագրի համագործակցության և հաղորդակցություն
- Մոդուլ 8-րդ՝ Ծրագրի արդյունավետության ապահովում
- Մոդուլ 9-րդ՝ Ծրագրի փակում եւ ամփոփում
- Մոդուլ 10-րդ՝ Ծրագրի շարունակելիության ապահովում