Կենտրոն

Բարձունք կրթական շարժում

Կրթությունը ամենահզոր զենքն է, որով կփոխենք նախ մեզ, ապա աշխարհը․․․

Ինչո՞ւ Բարձունք

  • Համատեղ մտագործունեության արդյունքում մենք ձևակերպում ենք Հայոց երկրի տեսլականը, առաքելությունն ու նպատակները, որոնք ընկալելի և ընդունելի կլինեն հայ ժողովրդի լայն շերտերի համար։

 

  • Հայոց երկրի տեսլականի կայացման համար կրթել նրան ծառայող բեկումնային թվով մարդկանց, ովքեր թե՛ հոգեպես և ֆիզիկապես, թե՛ կրթվածությամբ պատրաստ կլինեն ապրել ու գործել հանուն սահմանված նպատակի իրականացմանը։
Ինչո՞ւ Բարձունք

Մեր թիմը

«Բարձունք»-ը հիմնադրվել է հանրային ակտիվ գործունեություն իրականացնող անհատների կողմից, որոնց հիմնական մասը 2020թ-ի Արցախյան պատերազմի մասնակից են։ Այն կամավորական հենքով ձևավորված կուռ համայնք է՝ շուրջ 200 աջակից-անդամներով, ովքեր իրենց կամավորական գործունեությամբ և ֆինանսական ներդրմամբ երաշխավորում են «Բարձունք»-ի կայուն ընթացքը։

 

«Բարձունք»-ն իր շուրջ համախմբում է  երիտասարդների, տարբեր ոլորտների փորձագետների, Հայոց երկրի ապագայով անհանգստացող անհատների, ովքեր կարևորում են արժեքահեն կրթությունը, հանուն Հայոց երկրի համախմբվելն ու համատեղ մտագործունեություն իրականացնելը։ «Բարձունք»-ում մարդիկ են, ովքեր ընտրել են երկարաժամկետ, համակարգային ու ռազմավարական լուծումների ճանապարհը։

 

Կառույցը ղեկավարվում է Առաջնորդող խորհրդի կողմից, որը ձևավորվում է 3 տարին մեկ կազմակերպվող ներքին ընտրություններով՝ ապահովելով արդարություն, շարունակական առաջընթաց ու կառույցի առաքելության իրագործում։

 

 

Մեր թիմը

ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ

Քո անդամակցությունը փոփոխություն է բերում։

Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը՝ հանուն Հայոց երկրի կայացման։

Տեղեկություն Ձեր մասին

Սեռ
Խնդրում ենք նշել անդամակցության ձևաչափը

Bardzunk

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Consequatur dolore, dolorum eaque eligendi, est impedit ipsam iste, laboriosam libero modi nihil optio qui quibusdam repudiandae rerum sequi similique sint vitae!

Հաճախ տրվող հարցեր

Ի՞նչ է «Բարձունք»-ը։

«Բարձունք»-ը կամավորական շարժում է, որը լուսավորում է երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։ Կառույցի հիմնարար արժեքներն են պատասխանատվությունը, արժանապատվությունը, հայրենատիրությունը, թիմայնությունն ու շարունակական զարգացումը, գործունեության առանցքում՝ լուսավոր և սիրող անհատը։

Ինչպե՞ս աջակցել «Բարձունք»-ին

«Բարձունք»-ին աջակցել կարող եք

Ինչպե՞ս ընդգրկվել «Բարձունք»-ում։
  • «Բարձունք»-ում ընդգրկվելու համար․սեղմիր Միացիր կոճակը,
  • այցելիր մեր կրթական կենտրոն՝ Արմեն Տիգրանյան 19 (Մոնումենտ), ք․ Երևան,
  • գրիր մեր էջին կամ
  • զանգահարի՝ +374 33011886։
Ինչպե՞ս կարող են ներգրավվել Սփյուռքի մեր հայրենակիցները։

Սփյուռքի մեր հայրենակիցները «Բարձունք»-ի աշխատանքներում կարող են ներգրավվել առցանց տարբերակով՝ նպաստելով «Բարձունք»-ի և Սփյուռքի հարաբերությունների զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացմանը։ Անդամակցության համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը և ընդգրկվել համապատասխան աշխատանքային խմբերում։ Կառույցին կարելի անդամակցել նաև ֆինանսական ներդրմամբ, եթե չկա աշխատանքներում ակտիվ ներգրավվելու հնարավորությամբ։

Ի՞նչ քաղաքական կողմնորոշում ունի «Բարձունք»-ը։
  • «Բարձունք»-ը վերքաղաքական կառույց է, որտեղ ընդգրկված են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդիկ։
  • «Բարձունք»-ը զբաղվում է նաև քաղաքական հարցերով և ունի իր դիրքորոշումը կարևոր քաղաքական գործընթացների վերաբերյալ, սակայն «Բարձունք»-ը նպատակ չունի դառնալ կուսակցություն, իշխանություն կամ ընդդիմություն։
  • «Բարձունք»-ի Առաջնորդող խորհրդի անդամները չեն կարող լինել կուսակցական։
  • «Բարձունք»-ը նաև նպաստում է քաղաքական դաշտի առողջացմանը։
  • «Բարձունք»-ի առանցքային դիրքորոշումը ազգամետ և պետականամետ լինելն է։
Ի՞նչ հնարավորություններ է տալիս «Բարձունք»-ը իր անդամներին։

Բարձունքի անդամները․

  • կարող են հանդես գալ նախաձեռնություններով, որոնք բխում են կառույցի տեսլականից, առաքելությունից և արժեքներից։ Այդ նախաձեռնությունների իրագործման համար կարող են կազմել գաղափարակիցներից բաղկացած թիմ և օգտվել կառույցի ռեսուրսներից,
  • կարող են օգտվել «Բարձունք»-ի տարածքից և կազմակերպել տարբեր հանդիպումներ, քննարկումներ և մշակութային միջոցառումներ՝ այդ ամենը համաձայնեցնելով ադմինիստրատիվ թիմի հետ,
  • կարող են օգտվել «Բարձունք»-ում գործող գրադարանից,
  • կազմում են մեծ համայնքի մաս, որը հնարավորություն է տալիս հաստատել նոր կապեր իրենց գործունեության համար։
  • «Բարձունք»-ը ապահովում է դրական միջավայր, «Բարձունք»-ի դռները բաց են հայրենանվեր գործունեություն ծավալող բոլոր անհատների համար։
Ինչպե՞ս են գոյանում Բարձունքի ֆինանսական միջոցները։

«Բարձունք»-ը կամավորական հենքով ձևավորված ինքնաֆինանսավորվող կառույց է, որի միջոցները գոյանում են աջակիցների նվիրատվությունների միջոցով։ «Բարձունք»-ի գործունեությանն աջակցելու համար կարող եք Ձեր նվիրատվություն իրականացնել այստեղ: