Արահետ 2025

բարձունքները միասին են նվաճում

00 Տարի
01 Ամիս
26 Օր
03 Ժամ
16 Րոպե
08 Վայրկյան

Ի՞նչ է

«Արահետ»-ը հայի էության վերածննդի ճանապարհն է։ Լեռների հետ մեր կենսական կապը վերականգնելով՝ մենք վերագտնում ենք հայրենատեր լինելու գիտակցությունն ու ուժը:

 

«Արահետ»-ը լեռնարշավային ամենամյա առաջնություն է, որն առաջին անգամ իրականացվել է 2023 թվականին։  Առաջնության նպատակն է զարգացնել լեռնագնացության մշակույթը բնակչության շրջանում։  «Արահետ»-ը նախատեսված է 16 տարին լրացած բոլոր անձանց համար, ովքեր հետաքրքրվում են լեռնագնացությամբ։ Առաջնության մասնակցությունը 6 հոգուց բաղկացած խմբերով է։

 

* 16-ից 18 տարեկանները առաջնությանը մասնակցում են ծնողների համաձայնությամբ՝ չափահաս ավագի ուղեկցությամբ։

Արահետ 2025-ը կանչում է

Մասնակցիր Արահետ 2025-ին քո թիմով։ Այն այս տարի կիրականացվի հունիսի 21-22-ին Լոռու մարզում: Առաջնությունն առաջին անգամ կունենա 2 առանձին կատեգորիաներ՝ պրոֆեսիոնալ և սիրողական արշավախմբերի համար։

Արահետ 2025-ը կանչում է
 Ինչի՞ համար է

Ինչի՞ համար է

Մենք վերականգնում ենք հայի կենսական կապը լեռների հետ՝ զարգացնելով լեռնագնացության մշակույթը և ստեղծելով հզոր համայնք, որը պատրաստ է դիմակայել ֆիզիկական ու հոգևոր մարտահրավերների։

 

Լեռնագնացության մշակույթի և լեռնային պայմաններում բնակչության ֆիզիկական կարողությունների զարգացման զուգահեռ՝ առաջնությունըր․

 

  • նպաստում է մարդ-բնություն կապի ամրապնդմանը՝ ընդգծելով լեռնային տարածքների ուսումնասիրության և պահպանման կարևորությունը,
  • ընդգծում է լեռնային սպորտի՝ որպես ակտիվ հանգստի առողջ և մատչելի միջոցի առավելությունները,
  • խրախուսում է հայրենաճանաչությունը՝ ստեղծելով սեփական երկիրը նորովի բացահայտելու ձևաչափ,
  • զարգացնում է ներթիմային համագործակցությունը լեռնային պայմաններում խնդիր կատարելիս,
  • զարգացնում է առողջ հարաբերություններ արշավական, ռազմամարզական, սպորտային և այլ մասնակցող թիմերի միջև,
  • նպաստում է արկածային զբոսաշրջության զարգացմանը` ուշադրություն հրավիրելով լեռնային շրջանների՝ որպես զբոսաշրջային եզակի ուղղությունների, ներուժի վրա, և նպաստում մարզային համայնքների առողջ զարգացմանը։

Ո՞ւմ համար է

«Արահետ»-ը նախատեսված է լեռնագնացությամբ և արշավական կյանքով հետաքրքրվող անձանց համար։ Մասնակցությունը «Արահետ» բաց առաջնությանը հնարավոր է միայն խմբային տարբերակով՝ 6 անդամից բաղկացած թիմերով։ Թիմը կարող է լինել կազմակերպություն, նախաձեռնություն կամ որևէ այլ կառույց։

 Ո՞ւմ համար է
Ինչպե՞ս մասնակցել

Ինչպե՞ս մասնակցել

«Արահետ 2025» լեռնարշավային առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝

 

  • 6 անձից բաղկացած թիմի առկայություն,
  • շուրջ 11 կմ (սիրողական) և 28 կմ (պրոֆեսիոնալ)  երթուղի հաղթահարելու պատրաստակամություն,
  • 90,000 դրամ թիմի մասնակցության վճար՝  առաջնության կազմակերպման և թիմերի ուղեփոխադրման համար։
  • Երկօրյա մասնակցության և վրանատեղիում գիշերելու պատրաստակամություն։

 

Մրցարշավի մեկնարկից հետո թիմը՝ ողջ կազմով, պետք է հայտնվի սահմանված բոլոր կետերում, հաջողությամբ կատարի առաջադրանքները և քայլարշավը եզրափակի վերջնակետում։ Տեղաշարժն ամբողջ երթուղու երկայնքով իրականացվում է միայն ոտքով:

Ե՞րբ և որտե՞ղ

«Արահետ»-ը ամենամյա առաջնություն է, որը իրականացվում է հունիս ամսին։ Արշավական երթուղին ամեն տարի տարբեր է և միջինում կազմում է 25 կմ։ Այն նախապես ընտրվում և հայտարարվում է կազմակերպիչների կողմից՝ ներառելով Հայաստանի մեկ կամ մի քանի մարզեր։

 

Արահետ-2025-ը կլինի 2-օրյա և կկայանա հունիսի 21-22-ին Լոռու մարզում հետևյալ 2 երթուղով՝
 
Պրոֆեսիոնալ արշավախմբեր (28 կմ)՝ Մարց – Քարինջի Սուրբ Սարգիս եկեղեցի – Եղնախաղաց – Մղձաքար – Դժարասար – Մարց
 
Սիրողական արշավախմբեր (11 կմ)՝  Մարց – Խաչքարեր (40°57′56.27″N, 44°41′46.67″E) – Սուրբ Սարգիս եկեղեցի – Քարինջի խաչ – Մարց
Մրցանակներ

Մրցանակներ

Քայլարշավի ողջ ընթացքը վերահսկվում է կազմակերպող թիմի կողմից։ Յուրաքանչյուր կատեգորիայում լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։

 

«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ, այդ թվում՝ արշավական թեմատիկայով նվեր քարտեր, ԱԹՍ, GPS սարքեր, ռադիոկապի միջոցներ։

 

«Արահետ 2025»-ի մրցանակների մասին կհայտնենք առաջիկայում։

 

2024-ի արդյունքները

20

Մասնակից թիմեր

120

Մասնակիցներ

34

Կամավորներ

25

Երթուղու երկարություն (կմ)

Ակնկալվող արդյունք

Նախատեսված է ամեն տարի կրկնապատկել «Արահետ» առաջնության և՛ մասնակից թիմերի քանակը, և՛ մրցանակային ֆոնդը՝ առաջնությունը հարստացնելով նոր ու հետաքրքիր արշավական ու սպորտային տարրերով։

Առաջիկա տարիներին «Արահետ» առաջնությունը դառնալու է համահայկական մրցույթ-փառատոն։

 Ակնկալվող արդյունք

Bardzunk

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Consequatur dolore, dolorum eaque eligendi, est impedit ipsam iste, laboriosam libero modi nihil optio qui quibusdam repudiandae rerum sequi similique sint vitae!

Արահետը՝ տարեթվերով

«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային ամենամյա առաջնությունն իրականացվում է 2023 թվականից։ Ստորև ներկայացված է մրցարշավի պատմությունն ըստ տարեթվերի։

«Արահետ 2024»-ը տեղի ունեցավ հունիսի 23-ին։ Երթուղին անցավ Գեղարքունիքի և Տավուշի մարզերով՝ ձգվելով Սեմյոնովկայից Մեծ Մայմեխ, Եղջերվասար, Պարզ լիճ և Գոշավանք։

 

2024 թ․ առաջնության մասնակցեց 20 թիմ․

– «North Peak» լեռնային ակումբ

– Ազատազէն

– «Խարույկ» արշավական ակումբ

– «Lavash» Tour

– TriClub EVN

– Երիտասարդական միություն

– «Թռիչք» արշավական ակումբ

– Hiking with Friends

– Շիրակացու ճեմարան

– «Վերելք» արշավական թիմ

– ММТ

– ArmLand

– «ԶԱՐԿ» ծրագիր

– «ՀայKing» արշավական թիմ

– Հայկական արշավներ

– Elevation Hiking

– ԱրմՍայբեր Սփորթս

– ՈՄԱ Գյումրի

– «Հայասա» արշավական թիմ

– «Կիսիր ճանապարհդ» արշավական թիմ

 

Երկրորդ տարին անընդմեջ հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին TriClub EVN-ն և «North Peak» լեռնային ակումբը։

 

«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ։

 

«Արահետ 2024»-ի հաղթողները ստացան մեր գործընկեր Hiking Shop Armenia-ի նվեր քարտեր՝ նախատեսված արշավական պարագաների ձեռքբերման համար․

 

1-ին տեղ՝ ընդհանուր 720,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,

2-րդ տեղ՝ ընդհանուր 360,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,

3-րդ տեղ՝ ընդհանուր 180,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր։

 

2023 թվականի հունիսի 18-ին Վայոց ձորում տեղի ունեցավ առաջին «Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը։ Երթուղու երկարությունը կազմեց 25 կմ՝ ձգվելով Գողթանիկից Վերնաշեն գյուղ և ներառելով Թեքսար, Սրկղոնք, Պռոշաբերդ լեռները և Սպիտակավորի վանքը։

 

2023 թ․ առաջնության մասնակից թիմերը․

– «North Peak» լեռնային ակումբ

– Ազատազէն

– «Խարույկ» արշավական ակումբ

– «Թռիչք» արշավական ակումբ

– Hiking with Friends

– ՏԱՄՊԱ – ՈՄԱ

– Ծովեր

– «ԶԱՐԿ» ծրագիր

– Ազգային լեգեոն ռազմահայրենասիրական ակումբ

– ՈՄԱ Բիձեքի ջոկատ

 

Առաջնության մրցանակային տեղերը՝

1-ին տեղ՝ դրոն

2-րդ տեղ՝ GPS սարք

3-րդ տեղ՝ ռադիոկապի միջոցներ

 

Հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։