Ի՞նչ ենք մենք անում
«Բարձունք»-ը կրթական շարժում է, որի գործունեության երաշխավորը կամավորներն ու աջակիցներն են։

ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ
Քո անդամակցությունը փոփոխություն է բերում։
Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը՝ հանուն Հայոց երկրի կայացման։
Տեղեկություն Ձեր մասին
Մեր առաքելությունը
Մենք լուսավորում ենք երկիրը՝ կրթելով, համախմբելով և արարելով։
Մեր տեսլականը
Մենք Հայոց երկիրը հզորացնողների դարբնոց ենք։
Մեր գործունեության առանցքում՝ լուսավոր և սիրող անհատն է։
Մեր գործը
2022 թվականին «Բարձունք» կրթական շարժումը ուրվագծել է Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի նախատիպ։ Քարտեզը ստեղծվել է ողջ հայության համար՝ Երազանքի հայրենիքի համապարփակ տեսլական և ուղեգիծ ունենալու նպատակով։ Այն ենթակա է մշակման և իրագործման ողջ հայության մասնագիտական և գաղափարական ներուժը կրող մարդկանց համատեղ մտագործունեությամբ։ Այն մեր երկրի հզորացմանը մասնակցել ցանկացող յուրաքանչյուր հայի անելիքների և կենսակերպի ուղենիշն է, որի իրագործմանը կարող է միանալ յուրաքանչյուրը։

Մեր տարբերանշանը
Մեր տարբերանշանի հիմքում դեպի կենտրոն ձգվող ճառագայթների տրամաբանությունն է, որը խորհրդանշում է մեկ գաղափարի շուրջ կենտրոնանալը․ բոլոր գծերը ձգվում են դեպի մեկ կետ, մեկ նպատակ։ Այն մեր երազանքի ու նպատակի խորհրդանիշ է, ամեն մի ճառագայթ մի գործ է, և այդ գործերը միասին, ի վերջո, տանում են դեպի մեծ նպատակի իրականացում։
Տարբերանշանի մանուշակագույն գույնը հոգևոր աճի, միշտ դեպի լույս ընթանալու մեր խոստման խորհրդանիշն է, մուգ կապույտն արտացոլում է մեր հաստատակամությունը, համակարգային մոտեցումներն ու ընտրած ճանապարհը՝ կրթությունը։


Երբ չի մնում ելք ու ճար
Էդգար Հովհանիսյանի և Պարույր Սևակի հեղինակած «Սարդարապատ» երգը մեր կրթական շարժման խորհրդանիշներից է։ Նրանով են մեկնարկում մեր բոլոր համագումարներն ու հանդիսավոր միջոցառումները։
Երգը մեր անցյալն է, մեր պատմությունը, գործելու ու որպես փյունիկ հառնելու մեր հավատի խորհրդանիշը։
Մեր գունդ-վերվերին
Գունդ (Գովընդ) – Վերվերին մեր համայնքային պարն է։ Այն հայության հավաքական ուժի և դեպի լույս ձգտող միասնական կամքի խորհրդանիշն է, որում տարբեր անհատականությամբ մարդիկ ներդաշնակվում են միմյանց և բնության հետ՝ հանուն համընդհանուր բարիքի ստեղծման։
Գունդ-Վերվերիի մաս կազմող յուրաքանչյուր ոք առաջնորդվում է «լավ է բոլորի համար` լավ է նաև ինձ համար» սկզբունքով՝ գործելով հօգուտ բոլորի, ընթանալով միշտ առաջ։
Գնդի ժամանակ կուտակված ողջ էներգիան Վերվերիի միջոցով ուղղվում է դեպի լույս՝ դառնալով կամք ու գործ։
