ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ
Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը՝ հանուն Հայոց երկրի կայացման։

ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ
Քո անդամակցությունը փոփոխություն է բերում։
Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը՝ հանուն Հայոց երկրի կայացման։
Տեղեկություն Ձեր մասին
Ինչո՞ւ անդամակցել Բարձունքին
Անդամակցելով «Բարձունք»-ին՝ դու աջակցում ես Հայոց երկրի կայացմանը։
«Բարձունք»-ի գործունեությունն ու ծրագրերն ուղղված են Հայոց երկրի կայացմանը, որի մասն ես դառնում նաև դու՝ անդամակցելով մեր շարժմանը։

2020թ․ նոյեմբերից «Բարձունք»-ին անդամակցում են հարյուրավոր մարդիկ՝ ամբողջ աշխարհից։ Անդամկցության հնարավորությունները «Բարձունք»-ում լայն են։ Անդամը կարող է մասնակցել կառույցի ընթացիկ գործունեությանը, ղեկավարել առկա նախաձեռնություններ, ինչպես նաև հանդես գալ նախագծային սեփական առաջարկներով և իրականացնել դրանք ԱԽ-ի հաստատումից հետո։ Դու կարող ես լինել՝
- նվիրատու-անդամ՝ ֆինանսաական աջակցություն ցուցաբերելով կառույցին,
- կամավոր՝ ներգրավվելով կառույցի ընթացիկ և նախագծային գործընթացներում,
- փորձագետ-խորհրդատու՝ քո փորձն ու գիտելիքը ներդնելով շարժման կողմից իրականացվող ծրագրերում։
Անդամավճարները և նվիրատվությունները կառույցի անկախության երաշխիքն են և կարևոր դեր ունեն կառույցի անխափան գործունեության ապահովման գործում։ Կառույցին կարող եք միանալ ինչպես ամենամսյա, այնպես էլ տարեկան անդամավճարով։ Անդամակցելու և անդամավճարների մասին ավելին կարող եք իմանալ սեղմելով Դարձի՛ր անդամ կոճակը։
«Բարձունք»-ի անդամն ունի կենտրոնի գիտատեխնիկական հնարավորություններից օգտվելու, կենտրոնի տարածքային և այլ ռեսուրներն օգտագործելու հնարավորություն։ «Բարձունք»-ը նպաստում է իր անդամների աճին ու շարունակական զարգացմանը՝ պարբերական միջոցառումների, հանդիպում-քննարկումների, սեմինարների ու դասընթացների միջոցով։
«Բարձունք»-ի անդամններն ունեն ընտրություններին, ամենամյա համագումարին և հատուկ ժողովներին մասնակցելու, ինչպես նաև ընթացիկ և տարեկան հաշվետվություններ ստանալու իրավունք։
Մենք հավատում ենք, որ Հայոց երկիրը կայանալու է մեր բոլորի համատեղ ջանքերով ու մտագործունեությամբ։
ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ
Քո անդամակցությունը փոփոխություն է բերում։
Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը՝ հանուն Հայոց երկրի կայացման։
Տեղեկություն Ձեր մասին
«Բարձունք»-ի գործունեությունն անհնար կլիներ առանց մեր տեսլականին ու առաքելությանը հավատացող, մեր արժեքները կիսող ու մեզ գործնականում աջակցող գաղափարակից անդամների ակտիվ մասնակցության։