
Կրթական շարժում
Կրթությունը ամենահզոր զենքն է, որով կփոխենք նախ մեզ, ապա աշխարհը․․․
ԴԱՐՁԻ՛Ր ԲԱՐՁՈՒՆՔՑԻ
Քո անդամակցությունը փոփոխություն է բերում։
Միացի՛ր կրթությամբ լուսավորելու ու համախմբելու մեր առաքելությանը՝ հանուն Հայոց երկրի կայացման։
Տեղեկություն Ձեր մասին
Բարձունքը կրթական շարժում է՝ կամավորական մեծ ներուժով
«Բարձունք»-ի գործունեությունը խարսխվում է կրթության, համախմբման ու լուսավորման վրա։
Մեր գործունեության ընթացքում բազմիցս ենք համոզվել՝ մեր ազգային, պետական, անհատական խնդիրների արմատական լուծումը կրթությունն է, կրթական հարցերին համակարգային և մրցունակ լուծումներ տալը, կրթությամբ՝ վերափոխվելը:
Մեր նպատակը․․․
Համատեղ մտագործունեության արդյունքում ձևակերպել Հայոց երկրի տեսլականը, առաքելությունն ու նպատակները, որոնք ընկալելի և ընդունելի կլինեն հայ ժողովրդի լայն շերտերի համար։
Հայոց երկրի տեսլականի կայացման համար կրթել նրան ծառայող բեկումնային թվով մարդկանց, ովքեր թե՛ հոգեպես և ֆիզիկապես, թե՛ կրթվածությամբ պատրաստ կլինեն ապրել ու գործել հանուն սահմանված նպատակի իրականացմանը։
Մեր ընտրած ուղին
Մենք ուրվագծել ենք «Հայոց երկրի» գաղափարային-բովանդակային քարտեզի նախատիպ, որում արտացոլված գաղափարները ենթակա են սահմանման, մասնագիտական վերլուծության, խնդիրների և լուծումների քարտեզագրման և հանրային կյանքում ներդրման։ Որպես հիմնական միջոց ծառայում են կրթությունը, կրթական բաղադրիչ պարունակող տարատեսակ նախագծերն ու հանրային միջոցառումները, մեդիա նյութերն ու գործիքակազմը։


Մեր կրթական հարթակը
«Բարձունք»-ի ստեղծած կրթական հարթակում անհատները, ձեռք բերելով անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, անցնում են վերոնշյալ նպատակների իրականացմանը։ Հարթակի առանցքում հայրենաճանաչությունն է, ինքնաճանաչումը, անհրաժեշտ հմտությունների ձեռքբերումը, գիտակցության բարձրացումը, ազգային և համամարդկային արժեքների սերմանումը, պետական և թիմային մտածողության ձևավորումը։
Մենք հավատում ենք
Կրթությամբ ու համախմբվելով՝ 20 տարվա ընթացքում ունենալու ենք ընդհանուր ներուժով ստեղծված Հայոց երկրի գաղափարային-բովանդակային քարտեզ՝ իրագործման համապատասխան ծրագրով և բեկումնային թվով անհատներով, ում հետ միասին կայացնելու ենք մեր Երազանքի հայրենիքը։
