
ԿԵՆՏՐՈՆ
Արի՛ Բարձունք։ Միասին կարող ենք։
«Բարձունք» կենտրոնը լուսավոր ու ջերմ միջավայր է, իրար օգնող մարդիկ, գաղափարակից անհատներ ու կառույցներ։
«Բարձունք» կենտրոնը հյուրընկալ և հարմարավետ վայր է կրթամշակութային միջոցառումների, սեմինար-դասըթացների ու բազմաբնույթ հանդիպումների իրականացման համար։
Մեզ մոտ աշխատում են, ստեղծագործում ու արարում։
Ի՞նչ ծառայություններ է առաջարկում կենտրոնը
Կենտրոնն առաջարկում է վարձակալական ծառայություններ, որոնք ներառում են՝
- խորհրդակցության /կոնֆերանս/ սրահի վարձակալություն
- դահլիճի և հարակից բացօթյա տարածքի վարձակալություն
- գրասենյակային տարածքների կարճաժամկետ և երկարաժամկետ վարձակալություն։
Կենտրոնում կարող եք կազմակերպել Ձեր հանդիպում-քննարկումները, համաժողովներն ու սեմինար-դասընթացները։
Դահլիճը հարմար է կինոդիտումների, համերգների և մի շարք այլ միջոցառումների կազմակերպման համար։
Ըստ անհրաժեշտության, կենտրոնը կարող է կազմակերպել նաև Ձեր միջոցառումների ընդմիջումներն ու հյուրասիրությունը։

Որտե՞ղ է գտնվում «Բարձունքը»
Մեր կենտրոնը տեղակայված է Երևանի կենտրոնից ոչ հեռու՝ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ,
Արմեն Տիգրանյան 19ա հասցեում գտնվող 5 հարկանի շինությունում
Գնացուցակ և պայմաններ
Անվանում | Մակերես, քմ | Քանակ | Հագեցվածություն | Արժեք |
Խորհրդակցության /կոնֆերանս/ սրահ | 15 անձ | Սեղան
Աթոռներ Գրատախտակ Projector |
1-2 ժ՝ 10.000 դր․
3-4 ժ՝ 15․000 դր․ 5-6 ժ՝ 20․000 դր․ 1 օր՝ 25․000 դր |
|
Դահլիճ | 70 անձ | Սեղան
Աթոռներ Գրատախտակ Projector |
1-3 ժ՝ 40․000 դր
4+ ժ՝ 70․000 դր․ |
|
Ստուդիա | Գույք
Լույսեր |
1-2 ժ՝ 10.000 դր․
3-4 ժ՝ 15․000 դր․ 5-6 ժ՝ 20․000 դր․ 1 օր՝ 25․000 դր |
Տրամադրո՞ւմ եք արդյոք անվճար տարածքներ
Կենտրոնն իր տարածքները հասանելիության պարագայում տրամադրում է գաղափարակից, կրթական-մշակութային կառույցներին, որոնց համապատասխան միջոցառումները շահույթ չեն հետապնդում։
Նման դեպքերում ևս անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել ամրագրումը՝ Կենտրոնի հետ կապ հաստատելով։

Ինչպե՞ս վարձակալել
Վարձակալության համար խնդրում ենք կապ հաստատել կենտրոնի հետ։ Մեր թիմակիցը կներկայացնի պայմաններն ու, ըստ անհրաժեշտության, ամրագրում կկատարի։
