Տոներ
Թարգմանչաց տոն
Սուրբ Թարգմանչաց տոն կամ Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց, հայ ժողովրդի ազգային-եկեղեցական տոներից է, նշվում է Սուրբ Խաչի տոնի չորրորդ կիրակիին հաջորդող շաբաթ օրը։ Խորհրդանշում է հայոց գրերի գյուտը, Աստվածաշնչի հայերեն առաջին թարգմանությունը, թարգմանչաց շարժումն ու հայ դպրության սկիզբը։ Հայ առաքելական եկեղեցին «Սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների՝ Մեսրոպ Մաշտոցի, նրա ավագ ու կրտսեր աշակերտների՝ Եղիշեի, Մովսես Խորենացու, Դավիթ Անհաղթի, ինչպես նաև Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը
Նավասարդ. հայերի ազգային ինքնության օր
Հին Հայաստանում Նոր տարին նշում էին օգոստոս, կամ, ինչպես հնում էին այն անվանում, Նավասարդ ամսին (նավա-նոր և սարդ-տարի բառերից)։ Ամիսն ունեցել է 30 օր, սկսվել է օգոստոսի 11-ին և վերջացել սեպտեմբերի 9-ին։ Ի դեպ, փաստ է, որ շատ հին քաղաքակրթություններ օգտվել են Հայկյան անշարժ օրացույցից, որի սկիզբը օգոստոսի 11-ի առավոտյան ժամը 04:00-ն է
Սևանա լճի օր
Սևանա լիճը՝ հայերիս գոյաբանական կարևորագույն բաղադրիչներից մեկը՝
կենսական ջրի աղբյուրը, իր ռազմավարական դերով ու նշանակությամբ, այսօր, առավել
քան երբևէ, տիրոջ վերաբերմունք է պահանջում։
Վարդավառ
Ավանդույթները ազգային մշակույթի, ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից են, որոնց հետ երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնելը, դրանց պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցելը ազգի հարատևման կարևոր նախապայմաններից են։ Այս իսկ պատճառով «Բարձունքը»՝ որպես գիտակրթական կենտրոն, հետևողական ու նախանձախնդիր է համաժողովրդական, համահայկական տոների հանրահռչակման գործում։
Խաղողօրհնեք
Ավանդույթները ազգային մշակույթի, ազգային ինքնության կարևորագույն հենասյուներից են, որոնց հետ երիտասարդ սերնդին հաղորդակից դարձնելը, դրանց պահպանումն ու սերնդեսերունդ փոխանցելը ազգի հարատևման կարևոր նախապայմաններից են։ Այս իսկ պատճառով «Բարձունքը»՝ որպես ազգային գիտակրթական կենտրոն, հետևողական ու նախանձախնդիր է համաժողովրդական, համահայկական տոների հանրահռչակման գործում։ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության, կամ ինչպես ժողովրդական ավանդույթի մեջ է ամրագրված՝ Վարդավառի տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, որում գեղեցիկ կերպով միահյուսվում են եկեղեցական տոնի խորհուրդն ու ազգային ավանդական տոնակատարության գեղեցկությունն ու ուրախությունը։