Կամավորներ

Ճանաչենք․ նա Տիգրան Սեդրակյանն է

Ճանաչենք․ նա Տիգրան Սեդրակյանն է

Տիգրան Սեդրակյանը «Բարձունքի» Առաջնորդող խորհրդի անդամ է, զբաղվում է ադմինիստրատիվ հարցերով։ Զուգահեռ նաև «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի և «Մեղվաբուծության ակադեմիա» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է։  
Ճանաչենք․ նա Աննա Կարազյանն է

Ճանաչենք․ նա Աննա Կարազյանն է

ննա Կարազյանը 2023թ.-ից «Բարձունք» կրթական շարժման կամավորներից է, ներգրավված է հաղորդակցման և մարքեթինգի թիմում։ «Գրքասերների ակումբ»-ի հիմնադիր-անդամ է։
Ճանաչենք․ նա Հայկ Նավասարդյանն է

Ճանաչենք․ նա Հայկ Նավասարդյանն է

Ճանաչենք․ նա Արեգ Թադևոսյանն է

Ճանաչենք․ նա Արեգ Թադևոսյանն է

Արեգ Թադևոսյանը «Բարձունք»-ի Առաջնորդող խորհրդի անդամ է, «Արդի» ակադեմիայի թիմի անդամ, ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության, անձնական զարգացման և ձեռներեցության ոլորտում բազմաթիվ կրթական մեթոդների, հոդվածների և դասագրքերի հեղինակ: 
Ճանաչենք․ նա Գեղամ Օհանյանն է

Ճանաչենք․ նա Գեղամ Օհանյանն է

Գեղամ Օհանյանը «Բարձունք» կրթական շարժման հիմնադիրներից է, ԱԽ անդամ, ինչպես նաև «Դեպի բարձունք» նախագծի պատասխանատուներից։  Կրթություն է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ուսումնասիրելով Կիբերնետիկա։ Գործունեություն է ծավալում զբոսաշրջության և կրթության ոլորտում։ Հանդիսանում է «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր տնօրենը։ 2010 թվականից առ այսօր վարում է ակտիվ հանրային կյանք։
Ճանաչենք. նա Օգիտա Ղուկասյանն է

Ճանաչենք. նա Օգիտա Ղուկասյանն է

Օգիտա Ղուկասյանը «Բարձունք» կրթական շարժման կամավոր է, ներգրավված է ֆինանսների կառավարման գործընթացում։ 1996-2001թթ սովորել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի Կենսաքիմիա բաժնում, 2019թ.-ից սովորում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում։ Աշխատում է Ջրվեժի համայնքապետարանում` որպես սոցաշխատող։  «Բարձունք»-ին միացել է 2022թ.-ից։