ԱԽ
Ճանաչենք․ նա Տիգրան Սեդրակյանն է
Տիգրան Սեդրակյանը «Բարձունքի» Առաջնորդող խորհրդի անդամ է, զբաղվում է ադմինիստրատիվ հարցերով։ Զուգահեռ նաև «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի և «Մեղվաբուծության ակադեմիա» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է։
Ճանաչենք․ նա Արեգ Թադևոսյանն է
Արեգ Թադևոսյանը «Բարձունք»-ի Առաջնորդող խորհրդի անդամ է, «Արդի» ակադեմիայի թիմի անդամ, ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության, անձնական զարգացման և ձեռներեցության ոլորտում բազմաթիվ կրթական մեթոդների, հոդվածների և դասագրքերի հեղինակ:
Ճանաչենք․ նա Գեղամ Օհանյանն է
Գեղամ Օհանյանը «Բարձունք» կրթական շարժման հիմնադիրներից է, ԱԽ անդամ, ինչպես նաև «Դեպի բարձունք» նախագծի պատասխանատուներից։
Կրթություն է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ուսումնասիրելով Կիբերնետիկա։ Գործունեություն է ծավալում զբոսաշրջության և կրթության ոլորտում։ Հանդիսանում է «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր տնօրենը։ 2010 թվականից առ այսօր վարում է ակտիվ հանրային կյանք։
Ճանաչենք․ նա Մեհրի Ղազարյանն է
Մեհրի Ղազարյանը «Բարձունք» կրթական շարժման ԱԽ անդամ է, ներգրավված է ֆինանսների կառավարման գործընթացում, սոցիալական ձեռնարկատիրության համակարգման և ռազմավարական այլ աշխատանքների գործընթացներում։
Ճանաչենք․ նա Տիգրան Արեգունին է
Տիգրան Արեգունին «Բարձունք»-ի ԱԽ անդամ է, ներգրավված է Հայոց երկրի գաղափարական-բովանդակային քարտեզի մշակման, արտաքին կապերին առնչվող անդամների հետ տարվող աշխատանքներում։ Ներկայացնում է «Բարձունք»-ը «Անվտանգային ևւ ռազմամարզական կառույցների միավորում»-ում։ Մասնագիտությամբ ծրագրավորող է, զբաղվում է փաստաթղթաշրջանառության ավտոմատացմամբ: