Բլոգ
Ճանաչենք․ նա Տիգրան Սեդրակյանն է
Տիգրան Սեդրակյանը «Բարձունքի» Առաջնորդող խորհրդի անդամ է, զբաղվում է ադմինիստրատիվ հարցերով։ Զուգահեռ նաև «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի և «Մեղվաբուծության ակադեմիա» հասարակական կազմակերպության համահիմնադիրն է։
Ճանաչենք․ նա Աննա Կարազյանն է
ննա Կարազյանը 2023թ.-ից «Բարձունք» կրթական շարժման կամավորներից է, ներգրավված է հաղորդակցման և մարքեթինգի թիմում։ «Գրքասերների ակումբ»-ի հիմնադիր-անդամ է։
Ճանաչենք․ նա Արեգ Թադևոսյանն է
Արեգ Թադևոսյանը «Բարձունք»-ի Առաջնորդող խորհրդի անդամ է, «Արդի» ակադեմիայի թիմի անդամ, ոչ ֆորմալ կրթության, երիտասարդական քաղաքականության, անձնական զարգացման և ձեռներեցության ոլորտում բազմաթիվ կրթական մեթոդների, հոդվածների և դասագրքերի հեղինակ:
Ճանաչենք․ նա Գեղամ Օհանյանն է
Գեղամ Օհանյանը «Բարձունք» կրթական շարժման հիմնադիրներից է, ԱԽ անդամ, ինչպես նաև «Դեպի բարձունք» նախագծի պատասխանատուներից։
Կրթություն է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում՝ ուսումնասիրելով Կիբերնետիկա։ Գործունեություն է ծավալում զբոսաշրջության և կրթության ոլորտում։ Հանդիսանում է «Խարույկ» արշավական ակումբի հիմնադիր տնօրենը։ 2010 թվականից առ այսօր վարում է ակտիվ հանրային կյանք։