Արահետ

լեռնարշավային ամենամյա առաջնություն

Ի՞նչ է

«Արահետ»-ը լեռնարշավային ամենամյա առաջնություն է, որն առաջին անգամ իրականացվել է 2023 թվականին։  Առաջնության նպատակն է զարգացնել լեռնագնացության մշակույթը բնակչության շրջանում։  «Արահետ»-ը նախատեսված է 18 տարին լրացած բոլոր անձանց համար, ովքեր հետաքրքրվում են լեռնագնացությամբ։ Առաջնության մասնակցությունը 6 հոգուց բաղկացած խմբերով է։

 

16-ից 18 տարեկանները առաջնությանը մասնակցում են ծնողների համաձայնությամբ՝ չափահաս ավագի ուղեկցությամբ։

Ինչի՞ համար է

Առաջնության հիմնական նպատակն է լեռնագնացության մշակույթի և լեռնային պայմաններում բնակչության ֆիզիկական կարողությունների զարգացումը, որը զուգհեռաբար․

 

  • նպաստում է մարդ-բնություն կապի ամրապնդմանը՝ ընդգծելով լեռնային տարածքների ուսումնասիրության և պահպանման կարևորությունը,
  • ընդգծում է լեռնային սպորտի՝ որպես ակտիվ հանգստի առողջ և մատչելի միջոցի առավելությունները,
  • խրախուսում է հայրենաճանաչությունը՝ ստեղծելով սեփական երկիրը նորովի բացահայտելու ձևաչափ,
  • զարգացնում է ներթիմային համագործակցությունը լեռնային պայմաններում խնդիր կատարելիս,
  • զարգացնում է առողջ հարաբերություններ արշավական, ռազմամարզական, սպորտային և այլ մասնակցող թիմերի միջև,
  • նպաստում է արկածային զբոսաշրջության զարգացմանը` ուշադրություն հրավիրելով լեռնային շրջանների՝ որպես զբոսաշրջային եզակի ուղղությունների, ներուժի վրա, և նպաստում մարզային համայնքների առողջ զարգացմանը։
 Ինչի՞ համար է
 Ո՞ւմ համար է

Ո՞ւմ համար է

«Արահետ»-ը նախատեսված է լեռնագնացությամբ և արշավական կյանքով հետաքրքրվող անձանց համար։ Մասնակցությունը «Արահետ» բաց առաջնությանը հնարավոր է միայն խմբային տարբերակով՝ 6 չափահաս անդամներից բաղկացած թիմերով։ Թիմը կարող է լինել կազմակերպություն, նախաձեռնություն կամ որևէ այլ կառույց։

Ինչպե՞ս մասնակցել

«Արահետ» առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է՝

 

  • ունենալ 6 անձից բաղկացած թիմ,
  • իրականացնել գրանցում, որը սովորաբար բաց է ապրիլ ամսից և
  • վճարել 60,000 դրամ թիմի մասնակցության վճար, որն ուղղվում է առաջնության կազմակերպմանը՝ ներառելով թիմերի ուղեփոխադրումը։

 

Մրցարշավի մեկնարկից հետո թիմը՝ ողջ կազմով, պետք է հայտնվի սահմանված բոլոր կետերում, հաջողությամբ կատարի առաջադրանքները և քայլարշավը եզրափակի վերջնակետում։ Տեղաշարժն ամբողջ երթուղու երկայնքով իրականացվում է միայն ոտքով:

 

Քայլարշավի ողջ ընթացքը վերահսկվում է կազմակերպող թիմի կողմից։ Լավագույն արդյունք ցուցաբերած 3 թիմերը պարգևատրվում են արժեքավոր մրցանակներով։

Ինչպե՞ս մասնակցել

Ե՞րբ և որտե՞ղ

«Արահետ»-ը ամենամյա առաջնություն է, որը իրականացվում է հունիս ամսին։ Արշավական երթուղին ամեն տարի տարբեր է և միջինում կազմում է 25 կմ։ Այն նախապես ընտրվում և հայտարարվում է կազմակերպիչների կողմից՝ ներառելով Հայաստանի մեկ կամ մի քանի մարզեր։

 

«Արահետ 2024»-ի երթուղին՝ Սեմյոնովկա – Մեծ Մայմեխ – Եղջերվասար – Պարզ լիճ – Գոշավանք

 

«Արահետ 2023»-ի երթուղին՝ Գողթանիկ – Վերնաշեն գյուղ – Թեքսար – Սրկղոնք – Պռոշաբերդ լեռներ – Սպիտակավոր

Մրցանակներ

«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ, այդ թվում՝ ԱԹՍ, GPS սարքեր, ռադիոկապի միջոցներ

 

«Արահետ 2024»-ի հաղթողները ստացել են մեր գործընկեր Hiking Shop Armenia-ի նվեր քարտեր՝ նախատեսված տարբեր արշավական պարագաներ ձեռք բերելու համար․

 

1-ին տեղ՝ ընդհանուր 720,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,

2-րդ տեղ՝ ընդհանուր 360,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,

3-րդ տեղ՝ ընդհանուր 180,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր։

Մրցանակներ

2024-ի արդյունքները

20

Մասնակից թիմեր

120

Մասնակիցներ

34

Կամավորներ

25

Երթուղու երկարություն (կմ)

 Ակնկալվող արդյունք

Ակնկալվող արդյունք

2025 թվականին նախատեսված է կրկնապատկել «Արահետ» առաջնության և՛ մասնակից թիմերի քանակը, և՛ մրցանակային ֆոնդը։ Առաջնությունը նաև հարուստ կլինի նոր ու հետաքրքիր բազմաթիվ հավելումներով։

 

Գալիք և հաջորդ տարիների ընթացքում «Արահետ» առաջնությունը դառնալու է մրցույթ-փառատոն՝ ներառելով նաև մրցութային այլ կատեգորիաներ՝ նախատեսված ոչ պրոֆեսիոնալ թիմերի համար։

Bardzunk

Lorem ipsum dolor sit amet, consectetur adipisicing elit. Consequatur dolore, dolorum eaque eligendi, est impedit ipsam iste, laboriosam libero modi nihil optio qui quibusdam repudiandae rerum sequi similique sint vitae!

Արահետը՝ տարեթվերով

«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային ամենամյա առաջնությունն իրականացվում է 2023 թվականից։ Ստորև ներկայացված է մրցարշավի պատմությունն ըստ տարեթվերի։

«Արահետ 2024»-ը տեղի ունեցավ հունիսի 23-ին։ Երթուղին անցավ Գեղարքունիքի և Տավուշի մարզերով՝ ձգվելով Սեմյոնովկայից Մեծ Մայմեխ, Եղջերվասար, Պարզ լիճ և Գոշավանք։

 

2024 թ․ առաջնության մասնակցեց 20 թիմ․

– «North Peak» լեռնային ակումբ

– Ազատազէն

– «Խարույկ» արշավական ակումբ

– «Lavash» Tour

– TriClub EVN

– Երիտասարդական միություն

– «Թռիչք» արշավական ակումբ

– Hiking with Friends

– Շիրակացու ճեմարան

– «Վերելք» արշավական թիմ

– ММТ

– ArmLand

– «ԶԱՐԿ» ծրագիր

– «ՀայKing» արշավական թիմ

– Հայկական արշավներ

– Elevation Hiking

– ԱրմՍայբեր Սփորթս

– ՈՄԱ Գյումրի

– «Հայասա» արշավական թիմ

– «Կիսիր ճանապարհդ» արշավական թիմ

 

Երկրորդ տարին անընդմեւ հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։ Երկրորդ և երրորդ մրցանակային տեղերը համապատասխանաբար գրավեցին TriClub EVN-ն և «North Peak» լեռնային ակումբը։

 

«Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը ամեն տարի առաջարկում է լեռնարշավային կյանքին առնչվող տարբեր մրցանակներ։

 

«Արահետ 2024»-ի հաղթողները ստացան մեր գործընկեր Hiking Shop Armenia-ի նվեր քարտեր՝ նախատեսված արշավական պարագաների ձեռքբերման համար․

 

1-ին տեղ՝ ընդհանուր 720,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,

2-րդ տեղ՝ ընդհանուր 360,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր,

3-րդ տեղ՝ ընդհանուր 180,000 դրամ արժողությամբ նվեր քարտեր։

 

2023 թվականի հունիսի 18-ին Վայոց ձորում տեղի ունեցավ առաջին «Արահետ» լեռնային անցումների քայլարշավային առաջնությունը։ Երթուղու երկարությունը կազմեց 25 կմ՝ ձգվելով Գողթանիկից Վերնաշեն գյուղ և ներառելով Թեքսար, Սրկղոնք, Պռոշաբերդ լեռները և Սպիտակավորի վանքը։

 

2023 թ․ առաջնության մասնակից թիմերը․

– «North Peak» լեռնային ակումբ

– Ազատազէն

– «Խարույկ» արշավական ակումբ

– «Թռիչք» արշավական ակումբ

– Hiking with Friends

– ՏԱՄՊԱ – ՈՄԱ

– Ծովեր

– «ԶԱՐԿ» ծրագիր

– Ազգային լեգեոն ռազմահայրենասիրական ակումբ

– ՈՄԱ Բիձեքի ջոկատ

 

Առաջնության մրցանակային տեղերը՝

1-ին տեղ՝ դրոն

2-րդ տեղ՝ GPS սարք

3-րդ տեղ՝ ռադիոկապի միջոցներ

 

Հաղթող ճանաչվեց Hiking with Friends արշավական թիմը։