Առաջնորդների աղյուսակ

Առաջնորդների աղյուսակ

«Դեպի բարձունք»-ի լեռնային արկածները

Արդյոք գիտեք, որ «Դեպի բարձունք» ծրագիրը նաև հետաքրքիր կրթական-խաղային ճանապարհորդություն է։ Մեր 13-17 տարեկան ակումբականները հայտնվել են մի աշխարհում, որտեղ ոչ միայն զարգացնում են անձնային որակներ, ստանում գիտելիք ու հմտություններ, այլև վաստակում են յուրահատուկ լեռնադրամներ, որոնք կրում են հայկական բարձունքների անուններ:

 

Ակումբականներն իրենց առաջին հաջողությունների համար պարգևատրվում են Արայի լեռնադրամներով, իսկ ամենաջանասերներն ու հետևողականները հասնում են մինչև Արարատի բարձունքներ։

 

Մրցանակներ

Սա ուղղակի խաղ չէ: Ամեն լեռնադրամի հետևում կանգնած են իրական ձեռքբերումներ՝ նոր հմտության յուրացում, համայնքային նախագծի իրականացում կամ էկոլոգիական մտածելակերպի զարգացում: Այս ջանքերի արդյունքում հավաքած լեռնադրամները հնարավորություն են տալիս արժանանալու հետաքրքիր արշավների, հավելյալ դասընթացների, գրքերի, ակումբի պաշտոնական իրերի և այլ արժեքավոր մրցանակների:

 

Մեր առաջատարները

Ներկայացնում ենք մեր առաջատարների աղյուսակը՝ ըստ նրանց նվաճած միավոր-գագաթների։ Հետևեք նրանց հաջողություններին և ոգեշնչվեք սեփական ճանապարհորդությունն իրականացնելիս:

Մեր ակումբականները

Բեռնում...